«Կռապաշտություն» (bütpərəstlik) եզրն այս պահին Ադրբեջանի հասարակական և ներքաղաքական կյանքում ունի լայն կիրառություն: Օրինակ, համարում են, որ բոլոր իշխանավորները կռապաշտ են, քանի որ մինչև չխոնարհվեն Հեյդար Ալիևի արձանների առջև չեն կարող աշխատել պետական լուրջ պաշտոններում: Այս թեմայով ամենատարածված արտահայտություններից մեկն է հետևյալը. «Եթե դու կռապաշտ չես, ուրեմն Ադրբեջանում տեղ չունես»:
Ադրբեջանի հայտնի կռապաշտներից մեկն էլ հենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, որի համար Հեյդար Ալիևի արձանների առաջ խոնարհվելը Բաքվում արարողակարգային նշանակություն ունի, իսկ Բաքվից դուրս' Ադրբեջանի տարբեր շրջաններում' նման է ուխտագնացության:
Նկարում Զաքիր Հասանովն է Թարթառում Հեյդար Ալիևի արձանին ծաղիկներ դնելիս:
Արտյոմ Տոնոյան