Ցանկացած ֆուտբոլային հանդիպում, որի ժամանակ պաշտպանությունն ավելի լավ է գործում քան հարձակվողական գիծը, նման հանդիպումները աչքի չեն ընկնում դիտարժանությամբ: Թե Գերմանիայի, թե Իտալիայի հավաքականները որդեգրել էին առաջին խաղակեսում գնդակը սեփական դարպասը չընդունելու, երկրորդ խաղակեսում գոլ խփելու, այնուհետև պաշտպանվելու մարտավարությունը:

 

Ինչո՞ւ երկրորդ խաղակեսում, որովհետև հակառակորդ թիմը բավականաչափ ժամանակ չէր ունենա խաղը փրկելու համար: Շնորհիվ Օզիլի գոլի, գերմանացիները իրագործեցին իրենց առաջ դրված միսիան և եթե Բոատենգի ձեռքերը այդքան երկար չլինեին, ամեն ինչ ըստ ծրագրի կընթանար և ականատես չէինք լինի 11 մետրանոցների:Երևակայի 11 մետրանոց հարվածաշարը ինչ-որ չափով գեղեցկացրեց այս հանդիպումը, թե Բուֆֆոնի, թե Նոյերի սեյվերով: Համաձայնեք, որ երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի, քանզի երկուսն էլ ապացուցեցին իրենց բարձր կարգը: Վերջիվերջո Գերմանիայի հավաքականը կոտրեց ձևավորված իրենց համար տհաճ «ավնդույթը»՝ պաշտոնական ոչ մի հանդիպում անցկացնելիս, նրանք առավելության չէին հասել իտալացիների նկատմամբ:

 

Կարելի է ասել, որ հանդիպման լավագույն խաղացողները դարպասապահներն էին: Դե ինչ հաջողություն մաղթենք Գերմանիայի ընտրանուն, իսկ իտալացիներին անփորձանք չվերթ դեպի հայրենիք:

 

Աշոտ Եսայան