Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աշխարհում ամենաքննարկվող նորություններից է: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին գրառումները ողջ աշխարհում արվող թվիթների առաջատար շարքերում են:

 

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ բաժանվում է հայ կիսապաշտպանից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը և այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բավականին լուրջ գումար է առաջա րկել նրա տրանսֆերի համար: Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: