Արդարացի ու տրամաբանական կլինի, եթե «Եվրո 2016»-ի եզրափակիչում հայտնվեն Իսլանդիայի և Ուելսի հավաքականները, որոնք Եվրոպայի առաջնության հայտնությունն են: Նախկինում հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտանան ասել է. <<Ֆուտբոլը թվեր կամ վիճակագրություն չէ: Ֆուտբոլը վառվող սրտեր են, նպատակաուղղվածություն, աշխատասիրություն և տաղանդ: Ֆուտբոլը երազանք է, ուր ամեն ինչ հնարավոր է...>>:

 


Այս խոսքերը կարծես հենց այս հավաքականների համար են, որոնք իրենց կամքի ուժով, միասնականությանբ, նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, և այո' երազանքով ու վառվող սրտերով ապացուցեցին, որ չկան հեղինակություններ, չկան մեծ ու փոքր ժողովուուրդներ կան նվիրյալներ, որոնք ուղղակի խաղում են, առանց ցուցամոլության, առանց տպավորություն ստեղծելու և ինչ-որ բան ապացուցելու...Խաղում են նվիրումով ու միասնական, մեկ մարդու նման...Ես ձեզ հաղթանակ եմ ցանկանում իսլանդացիներ և ուելսցիներ...Խոստովանեմ, որ մի փոքր ավելի եմ համակրում իսլանդացիներին...

 

Ռոբերտ Մելքոնյան