Վրաստանն ու Մոլդովան արդեն պաշտոնապես դարձան ԵՄ ասոցացված անդամ: Երկրներ, որոք ընտրեցին զարգացման բոլորովին այլ ճանապարհ, ի տարբերություն Հայաստանի, որն ընկավ մեղմ ասած ոչ ժողովրդավարական երկրների համայնքի տիրույթ, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ վերաբերմունքը ոչ մի հույս չի ներշնչում առաջընթացի:
Հիմա հարց, ինչու՞ մենք ճիշտ չենք օգտագործում հնարավորություններն ու գրեթե միշտ հայտնվում ենք լուսանցքում՝ համաշխարհային առողջ զարգացումներից դուրս: Չասեք վատ հարևաններ ունենք, կամ էլ մեզ աշխարհը չի սիրում, արդեն նմանատիպ դարավոր նվնվոցներից հոգնել ու ձանձրացել եմ...
Զառա Հովհաննիսյան