Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական սանկցիաները, ինչը նշանակում է, որ կարճաժամկետ առումով Ռուսաստանում և Հայաստանում տնտեսության վիճակը շարունակելու է վատանալ, կամ, գոնե զարգացման տեմպեր չենք ունենալու, քանզի Հայաստանի տնտեսությունը ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող տրանսֆերները ակտիվացնում են Հայաստանի դրամաշրջանառությունը: Իսկ երկարաժամկետ առումով' Ռուսաստանը և Հայաստանը հետևողականորեն պետք է շարունակեն զարգացնել սեփական արտադրությունը, հատկապես'Հայաստանի պարագայում պարտավոր ենք ձևավորել տեղական արտադրությամբ հագեցած տնտեսություն, ինչը հնարավորություն կտա դիմագրավել արտաքին մարտահրավերներին:

 

Ի դեպ, յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ այս պահին Հայաստանի և Ռուսաստանի հաջողությունները քաղաքական և տնտեսական առումով միաձուլված են և Ռուսաստանի ցանկացած ձախողում և թուլացում ուղիղ հարվածում է Հայաստանին. հետևաբար մեզ համար կարևոր է Ռուսաստանի հզորացումն ու զարգացումը:

 

Ես հայ եմ