Բաքվի ավտոմեքենաների շուկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել են 60-ից ավելի խանութներ, նրանց տերերը խոշոր վնասներ են կրել:

 

Այրվել են շուկայի առաջին շարքում գտնվող բոլոր պահեստամասերի խանութները, երկրորդ շարքն այրվել է մասնակիորեն: Շուկայում, որի մակերեսը մոտ 1000 քմ է, երեք շարք խանութներ են եղել:

 

Տուժած առևտրականներից մեկը ԶԼՄ-ներին հայտնել է, որ հրդեհի հետևանքով մոտ՝ 150.000 դոլար է կորցրել:

 

Մի այլ առևտրական էլ ասել է, որ շատ խանութպաններ այդ հրդեհում միլիոնավոր մանաթի ապրանք են կորցրել, սակայն ոչ ոք փոխհատուցման հույս չի կարող ունենալ, քանի որ նրանց խանութները ապահովագրված չեն եղել:

 

Նախնական տվյալներով' հրդեհը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծում կարճ միացման հետևանքով:

 

Գրիգորյան Ժորա