Չէի ցանկանում անդրադառնալ Արտյոմ Հակոբյանի գրառմանը, սակայն անդրադարձերն այնքան շատ են, որ պարզապես չդիմացա։
Հարգելի հայրենակիցներ, ես չեմ գովերգել և երբեք չեմ կարող գովերգել երկրից արտագաղթելու փաստերը, քանզի դա մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից է, իրողություն, որն օր օրի թուլացնում է մեր երկիրը ներսից։ Այդուհանդերձ, բոլորս գիտենք մեր երկրի ներսում առկա անարդարության երևույթների մասին, իրողություններ, որնոք խթանում են արտագաղթը։

 


Մենք չգիտենք, թե ինչ խնդիրների է բախվել Արտյոմը և ինչ հոգեկան վիճակում է գտնվել նման գրառում կատարելու ժամանակ, ըստ այդմ խնդրում եմ՝ եկեք զսպեք ձեր հույզերը և անարգանքի սյունին մի գամեք մարդուն։
Հ․Գ․ Թող ամենևին էլ տպավորություն չստեղծվի, թե ես գովերգում եմ արտագաղթը․․․

 

Վահե Մովսիսյան