Ինչու գնալ Հայաստանից, միևնույն է, ուր էլ գնաք, ամենուրեք արդեն հայեր են և փորձելով ազատվել հայկական միջավայրից, ընկնելու եք նույն հայկական միջավայր… դեռ ավելին. հայկական միջավայրը' միքսված Եվրոպական կամ ամերիկյան (նայած թե որտեղ եք) բարբարոս մենթալիտետի հետ:
Էլ որտեղ կարելի է ցանկացած տեղից, ցանկացած ժամանակ հատել փողոցը, ո՞ր երկրում կարող ես կարմիր լույսը հավասարցնել կանաչին, դեղինին, մանուշակագույնին… ամեն անգամ էդ արարքիդ համար ահագին փող ես կորցնելու, իսկ մեր մոտ հիմնականում անվճար է։
Էլ ո՞րտեղ կարաս ձեռքիդ աղբը գցես որտեղ պատահի. Եվրոպա՞, Ամերիկա՞, Չէ՝ թանկ կնստի։ Ստեղ ամենա լավ տեղն ա։
Հայաստանից լավ էժան ա Անթալիա, Բաթումի կամ Քոբուլեթի հանգստանալու գնալը, իսկ դե արի Ամերիկայից հասի Անթալիա կամ Վրաստան։
Ամերիկայում կամ Եվրոպայում բավականին դժվար է գտնել ջագս, կամ էլ քյառթ։ Էն յաները տենց բաների կարոտ կմնանք. մեկը չի լինի, որ անուն կպցնենք, իսկ Հայաստանում' ինչքան ուզես։
Ո՞րտեղ կարաս հեշտ ու հանգիստ աշխատանք գտնես? Եվրոպայու՞մ, թե Ամերիկայու՞մ, կամ գուցե Կանադայու՞մ,
Միայն Հայաստանում։
Ստեղ միշտ էլ գործ կա, ուղղակի աշխատող չկա կամ էլ վատագույն դեպքում պետք ա Մոսկվայի տոմսի փող ճարել։
Էլ որտեղ կարող ես գնել սիգարետ ընդամենը՝ միջինը 1$-ով. Միայն Հայաստանում։
Եվրոպաներում և Ամերիկաներում սովորական սիգարետը 4$-ից էժան անհնար է գտնել, բացի այդ, այնտեղ ամեն քայլափոխի խախտվում են մարդկանց իրավունքները. համարյա հասարակական ոչ մի վայրում ծխել չի կարելի։
Գրիշա Աղաջանյան