Սերժը քարտ բլանշ տվեց Արմքոմեդիի տղաներին. ՀՀԿ-ականներ բռնվեք:
Երեկ Արմքոմեդիի տոնական հաղորդման շրջանակում տղաները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահին: Իհարկե տեսանյութը կարճ էր, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այս տեսանյութը ՀՀԿ-ականները նայում էին ու տխրում:
Սարգսյանը պարզ հասկացնել տվեց, որ քաղաքական հումորի դեպքում ոչ մեկ «անպատիժ» պետք է չմնա ու, որպես լռիվ քարտ բլանշ, առաջարկեց սկսել հենց իրենից...

 


Հիշեցնեմ, որ երբ Սերժը վարչապետ էր ու կարմիր լույսի տակ կանգնում էր, ասում էր. «Ես վարչապետ եմ կանգնում եմ, ուրեմը բոլորն էլ պետք է հարգեն օրենքը» ու էս նույն տրամաբանությամբ կարելի է հասկանալ, որ այսուհետ Արմքոմեդիի համար արտոնյալ մարդիկ չկան՝ սկսած ՀՀ նախագահից:
Ինձ թվում է սա նոր թափ կհաղորդի այս հաղորդմանը ու ավելի հումորաշատ կլինի այն:
Արժե սպասել:

 

Անկախ Հայաստան