Սերժ Ազատի Սարգսյան (ծնվ. 1954, հունիսի 30, Ստեփանակերտ), Հայաստանի Հանրապետության նախագահ (2008-2013 թթ., 2013թ.- ներկա), ՀՀԿ նախագահ (2007 թվականից), Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

 


1989-93-ին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն։ Սերժ Սարգսյանին է պատկանում Արցախյան պատերազմի ժամանակ տարածված «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը՝ որպէս համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար» հայտնի կարգախոսը:

 


Շնորհավոր ծնունդտ հարգարժան նախագահ, «Մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով' ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման»:

 

Սևակ Գրիգորյան