«Նմանս զնմանին կըգտանե»
Ռուսաստանը և Թուրքիան սկսում են բարելավել հարաբերությունները, և շատ պատահականորեն՝ հենց տուրիստական ամիսներին ընդառաջ:
Բայց այստեղ զարմանալի ոչինչ չկա, զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ, քանի որ, ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում՝ «Նմանս զնմանին կըգտանե»: Սա ճիշտ է թե՛ երկու երկրների, թե՛ դրանց այսօրվա ղեկավարների համար:

 


Երկուսն էլ կայսերապաշտական մղումներ ունեն, երկու երկրներն էլ տարածվել են այլ ժողովուրդների և պետությունների հաշվին, երկու երկրներն էլ բազմազգ են, բայց՝ այլատյաց, և այլն:
Խնդիրը միայն այն է, որ, ինչպես նշել էր ֆեյսբուքի օգտատերերից մեկը, ամեն անգամ, երբ Ռուսաստանը և Թուրքիան բարելավում են հարաբերությունները, տուժում է Հայաստանը:

 

Մովսես Դեմիրճյան