Թուրքիայում կատարվածից հետո հայ ազգը բաժանվեց երկու խմբերի՝ անտանելի մարդասերների ու վրեժով լցվածների: Անտանելի մարդասերները սկսեցին Գյուլնազ տատու հեքիաթները պատնմել թուրք հասարակ ժողովրդի մասին, մնացածին որակում էին դաժան , սանդիստ , սպառնում էին ջնջել ընկերների ցուցակից բոլոր նրանց ովքեր չեն ցավում թուրք ժողովրդի հետ կատարավածից: Փողոցում թուրք տեսնելուց փայտով չեմ ծեծում , բայց միևնույն ժամանակ չեմ ցավում այդ ժողովրդի հետ կատարված դեպքերից:
Անխելքություն կլինի , եթե մտածենք, որ մեր դարավոր թշնամին Էրդողանն է, որ մեր վրեժը միայն նրանից պետք է ստանանք: Էրդողանը մեկն է այն միլիոնից, որ պատասխան պետք է տան Ցեղասպանության համար: Էրդողանը պահում է իր երկիրը , քանի որ թուրք ժողովրդի մեծ մասը կիսում է նրա տեսակետները, հային համարում են գյավուր, անհավատ և ափսոսում են , որ մինչև վերջ չեն կարողացել կոտորեն:
Մեր տառապանքները սկսել են այն ժամանակ , երբ մենք փորձել ենք թուրք ժողովրդին հավատալ, որ այս թուրքերը ուրիշ են, հների նման չեն, և երբ մենք նրանց մարդու տեղ ենք դրել նրանք կոտորել են մեզ: Վարդան Պետրոսյանը մի լավ խոսք ունի՝ տո թուրքի ուրիշը որնա՞:
Այդ թուրք հասարակ ժողովուրդն է , որ իր սեփական երկրից դուրս ամեն գնով պայքարում է, որ Հայոց ցեղասպանությունը չդատապարտեն , ցույցեր է կազմակերպում ու ուժեղ պայքար է տանում այդ հարցի դեմ: Այդ թուրք հասարակ ժողովուրդն է , որ երկու կոպեկի համար կամավոր է գրվում ու գնում է Արցախ՝ եղբայրական Ադրբեջանի համար կռվելու, Այդ թուրք հասարակ ժողովուրդն է , որ 1915 թվականին թուրքական իշխանությանը օգնում էր , որպեսզի մորթեն հայերին, գիտեք քանի՞ հասարակ թուրք է հայ ընտանիքների հասցեներ փոխանցել երկրի ղեկավարությանը , որպեսզի տան մեջ ամբողջ ընտանիքին վերացնեն: 1915 թվականին թուրքերը մոռթում էին հասարակ հայ ժողովրդին, մոռթում էին քանի որ այդպես էին ուզում, մորթում էին օրորոցի մեջ քնաց երեխաներին, մորթում էին տարեցներին , բռնաբարում ու մոռթում էին կանանց ու աղջիկներին: Գիտեք ինչի՞ համար: Հենց այնպես, որովհետև քրիստոնյա էին, որովհետև այդպես էին ուզում, որովհետև աշխարհում ոչ մի հայ չպետք է մնար: Ու այս ամենը դեռ ամբողջ պատմության մեկ տոկոսն էլ չի:
Շատ շուտ եք զարգացել: Արդեն հասարակ ու ոչ հասարակ թուրք եք որոշում , արդեն ցեղասպանություն կատարած ժողովրդի հանդեպ ցավ եք զգում, իրավունք եք վերապահում ուրիշներին էլ նկատողություն անեք: Դե հասկանալի է , ձեր բարեկամին քնած ժամանակ կացինով գլուխը չեն կտրել, ձեր հարազատին ձեր աչքի առաջ չեն բռնաբարել ու նման այլ անասուն արարքներ չեք տեսել : Դե նրանք էլ մեր պապերն են եղել , ինչ մի ծանր ենք տանում: Վաղուց մեռել, գնացել են...
Աշոտ Ասատրյան