Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան միայն կարելի է դրական գնահատել և այդ այցի առաջացրած ռեզոնանսը հիանալի ազդեցություն կունենա Հայաստանի միջազգային վարկի վրա։
Ֆրանցիսկոսի համեստ ապրելակերպը և նյութականի ֆետիշացումից հրաժարվելու քարոզը, լայն արձագանք գտավ մեր հասարակության՝ այդ թվում հոգևորականության շրջանում և այս կոնտեքստում այն «փաստարկը» թե բա կաթոլիկ եկեղեցում էլ կան հարուստ կարդինալներ և այնտեղ էլ է առկա նյութապաշտություն, հարցին առնչվելուց խուսափելու լավագույն ձևն է։ Դա նույն է ինչ ասես է Եվրոպայում էլ կա կաշառակերություն, մարդասպանություն և նման վատ բաներ ու դրանով արդարացնել սեփական դիրքորոշումը։

 


Նույնիսկ եթե այդ հարության վրա էլ համեմատվենք համոզված եմ, որ մեր հոգևորականների մի մասը թե կարողությամբ, թե բիզնես մտածելակերպով «ծալած ունեն» կաթոլիկ հոգևորականներին և նույնիսկ եվրոպացի շատ մեծահարուստների։

 

Գրիշա Աղաջանյան