Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը բանից պարզվում է լավ էլ խորամանկ է: Երեկ մամուլով մի տեղեկատվություն տարածվեց, համաձայն որի Վահան Մարտիրոսյանի կինը' Կարինա Գասպարյանը, հայտարարել է, թե իր ամուսինը հոմոսեքսուալիստ է: Հիմնավոր կասկածներ կան, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է հենց Վահան Մարտիրոսյանի հետ: Ի՞նչ եք կարծում Կարինան ինքնագլուխ էր, որ նման հայտարարություն արեց, այն էլ իր և ամուսնու փախստական կարգավիճակը հաշվի առնելով, իհարկե ոչ, սա յուրօրինակ մարտավարություն է մշակված հենց Վահան Մարտիրոսյանի կողմից: Մեկ ձեռքով երկու ձմերուկ. ինչ կտա Վահանին իր գեյ լինելու փաստը.

 


1. Նախ ադրբեջանցու համար բնավ կապ չունի թշնամի պետությանը դավաճանած և իր դուռը հանգրվանած «շպիոնը», ով համագործակցում է Ադրբեջանական լրատվականների հետ գեյ է, թե նորմալ սեռական կողմնորոշման, կարևորը ազգությամբ հայ է և խոսում է ադրբեջանի շահերից ելնելով: Այս պարագայում ադրբեջանի հովանավորչությունից չի զրկվի Վահանը, դեռ մի բան էլ շահարկման թեմա կտա'հայերի անունը ասոցացնելու պարանորմալ երևույթների հետ:

 


2. Որոշ ժամանակ առաջ, տեղեկատվություն շրջանառվեց, որ Վահան Մարտիրոսյանը փախել է Ուկրաինա ու հենց Ուկրաինայում արվեց այդ հայտարարությունը, քանզի 2015 թվականի նոյեմբերին հենց Ուկրաինայում ուժի մեջ մտավ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ, որոնք բացառում են խտրականությունը: Հաշվի առնելով Ուկրաինայում գեյ ալյանսի ակտիվ գործնեությունը, Վահանին գեյի շղարշի ներքո ավելի հեշտ կլինի ադապտացվել տեղի հասարակությանը և աշխատանք գտնել:

 


3. Հաշվի առնելով Վահանի իբր թե փախստական, հիմա արդեն գեյ փախստական կարգավիճակը, շատ հնարավոր է, որ Վահանը ապագայում հանգրվանի եվրոպական երկրներից մեկի «լագերում», ավելի լավ կյանքի ակնկալիքով: Դե բոլորին է հայտնի, թե եվրոպաներում գեյերի նկատմամբ ինչ սիրալիր են +, որ այդ գեյը «քաղաքական հալածյալի» կարգավիճ ունի. դա հնարավորություն կընձեռնի տվյալ պետությանը ևս մեկ անգամ աշխարհին իցույց դնել հումանիստական նկրտումները: Այսինքն դեմոկրատ եվրոպական երկրներ հայտնվելու ամենահեշտ տարբերակը դա գեյ քաղաքական հալածյալ լինելն է, ինչին էլ ամենայն հավանականությամբ ձգտում է փորսուղ Վահան մարտիրոսյանը:

 

Հ.Գ. Տեսնես Վահանը գիտակցում է, թե ինչեր պետք է անի' գեյ լինելով հանդերձ

 

Աշոտ Եսայան