Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, հունիսի 28-ի երեկոյան պայթունների հեղինակները ԻՊ-ի ահաբեկիչներն են: Պայթուններին զոհ են գնացել առնվազն 36 մարդ, վիրավորների թիվը խիստ հակասական է հաղորդվում ՝ 60-100 մարդ: Պաշտոնական Անկարան հաստատել է, որ օդանավակայանում հնչել է երեք պայթուն: Մահապարտ ահաբեկիչներից առնվազն մեկը, մինչ պայթուն իրականացնելը, ,, Կալաշնիկով,, ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների վրա, այնուհետև գործի դրել ռումբը: Ահաբեկիչներից մեկին ոստիկանները կասկածել են, և ցանկացել են վնասազերծել: Հենց վնասազերծման պահին մահապարտ ահաբեկիչը գործի է դրել երկրորդ ռումբը:
Մահապարտ երեք ահաբեկիչների ինքնությունը դեռևս պարզ չէ, ինչպես նաև պարզ չէ զոհվածներից շատերի ինքնությունը:
Կարեն Հովհաննիսյան