Չորեքշաբթի օրը եթեր կհեռարձակվի «Արմքոմեդի» քաղաքական երգիծական հաղորդման 500-րդ հոբելյանական թողարկումը: Այս առիթով նախագծի հեղինակներ ու վարողներ Նարեկ Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի հետ է հանդիպել հանրապետության Նախագահը:
Թե ինչ հարցեր են տվել նախագահին և ինչ է ասել հանրապետության ղեկավարը, կարող եք տեղեկանալ՝ դիտելով «Արմքոմեդին» «Աի Թի ՎԻ» հեռուստաընկերությամբ չորեքշաբթի, հունիսի 29-ին, երեկոյան ուղիղ 8-ին: