Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր «ափսոսանքն ու վիշտը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղված իր նամակում, կապված 2015թ. ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման և ռուս օդաչուի սպանության դեպքի հետ :Նա ցանկություն է հայտնել վերականգնել երկկողմ հարաբերություննեը Թուրքիայի և Ռուսաստանի միջև:


Հունիսի 27-ին է Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը նամակ է ստացել Էրդողանից, ինչը հետագայում հաստատվեց նաև Թուրքիայի կողմից:


«Ես ուզում եմ, ևս մեկ անգամ արտահայտել իմ ափսոսանքը, ներողություն եմ խնդրում, խորին ցավակցություն եմ հայտնում ռուս օդաչուի ընտանիքին», - ըստ Կրեմլի գրել է Էրդողանը իր նամակում:
Նամակի իրողության լուրը հաստատած Էրդողանի արտքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը ավելի ուշ հայտարարել է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել, նա հայտնել է ափսոսանք և ցավակցություն: Քալընը ասել է, որ «Ես ցավում եմ» - բառերը Կրեմլը բնութագրել է որպես «Ես ներողություն եմ խնդրում»:


Հիշեցնեմ , որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեռևս չի հաստատել իր այցը Սոչի հուլիսի 1-ին .որտեղ պետք է մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության նախարարական համաժողովին:

 

Կիլիկիա Հայաստան