Թուրքիայի արտաքին քաղաքականության, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զարգացումներից և հատկապես Էրդողանի վերջին ելույթներից ենթադրելի է, որ այդ երկիրը սառեցնելու է հարաբերությունները Եվրոպայի հետ։


Այդ նպատակով թուրքերն արդեն համաձայնության են հասել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու գործում, հիմա էլ ակտիվ աշխատում են ռուսների ուղղությամբ։


Հետաքրքիր մի բան՝ եթե Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքերը ներկայացնում են որպես թուրքական կողմի հաղթանակ՝ նկատի ունենալով այն հենքը, որի վրա կվերականգնվեն երկու երկրների դիվանագիտական լիարժեք հարաբերությունները, ապա Ռուսաստանի պարագայում՝ ակնհայտ է, որ զիջողը Էրդողանն է։

 

Հայկ Դարբինյան