Վրաստնի գործող վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին, մեկնաբանելով պաշտպանության նախարար Թ.Խիդաշելիի հայտարարությունը, թե պարտադիր զինվորական ծառայությունը չեղարկվում է, նշել է, որ տվյալ հարցը պետք է քննարկվի կառավարության և ոչ միակողմանի և միանձնյա ֆորմատով, և բացի այդ իր կարծիքը պետք է արտահայտի նաև անվտանգության խորհուրդը, ինչը դեռ տեղի չի ունեցել, իսկ անվտանգության խորհուրդը սպասում է ՊՆ-ից գրավոր պարզաբանման, որից հետո համապատասխան արձագանք կլինի:
Այնպես որ հնարավոր է՝ տվյալ հարցով որոշակի խմորումներ տեղի ունենան Վրաստանի իշխող քաղաքական վերնախավում:
Ալիկ Էրոյանց