Մեկն ինձ հարցրեց.-Ի՞նչ զգացիր, երբ տեսար երկու Հովվապետերին միասին...
-Ես.. Ուժ զգացի. անսահման ուժ էր գալիս, ուրիշ ուժ։ Լույսի, Սիրո ու Հավատքի ուժը։ Ու գիտակցումը, որ ի վերջո Ազգ ենք, ոչ՝ ցեղախումբ։
Լույսը փնտրենք, թե չէ «փչացնելը»միշտ կա։

 


Շնորհակալ լինելն էլ ազգին բնորոշող է ու բարձրացնող։ Գոհանալը՝ առնվազն Քրիստոնեավայել, իսկ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու նորոգությունը մեզնից է սկսվում առաջին հերթին, մեր ներսի նորոգությունից, մեր սիրուց՝ դիմացինի, ու նաև մեր, ու մեր ՈՒՆԵՑՎԱԾՔԻ նկատմամբ։
Հ.Գ. Թող այս Օրհնյալ օրերը տարածվեն ու Աստծո օրհնությամբ դառնան շարունակական, Լույսի օրեր էին՝ լի սիրով ու բարությամբ։
Վերջապես Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը պիտի միշտ նորոգ պահի իր Հավատքն ու Եկեղեցին՝ իր Ունեցվածքը։ Օրհնվեք....՜

 


Հ.Գ. Լուսանկարելիս հասցրեցի արձանագրել Ժպիտն ու հասկացա, որ ակամայից ես էլ եմ ժպտում։))) անտրտում մնանք..։)
Մեծ Հ.Գ. Բոլոր «անմեղ» ու «սուրբ» մարդկանց, որոնք որ սպասում էին Պապի գնալուն, որ սկսեն օրինակ- համեմատականներ բերելով «սևացնել» մեր հոգևոր կամ հասարակական գործիչներին, մի մեծ խնդրանք, մի երկու օր սպասեք գոնե էս մթնոլորտը մնա, մի քիչ էլ վայելենք Նոր էլի, թե չէ Պապը ոտքը չքաշած արդեն ինտերնետից ՆԵԳԱԾԻՎ ենք «քաշում»...