Բելգիայի հավաքականի 10 համարը, նույն ինքը Չելսիի 10 համարը, նույն ինքը Էդեն Ազարը «Eden Hazard» երևակայի եվրո 2016-ի ամենատաղանդավոր, ամենալավ մարզավիճակում գտնվող, ամենաստեղծագործ ֆուտբոլիստն է իմ կարծիքով: Կան ևս մի քանիսը, ովքեր առանձնանում են իրենց տաղանդով և պոտենցյալով, ինչը ապագայում մեզ հաճելիորեն զարմացնելու առիթ կընձեռնի, բայց Ազարի խաղը մի տեսակ ստիպեց վերհիշել լեգենդար ֆուբոլիստների, որոնք հրաժեշտ են տվել ֆուտբոլին, բայց մենք նրանց կարոտում ենք:

 

Կոտրվել է այն կարծրատիպը, որ սիրված և ճանաչված ֆուտբոլիստ դառնալու համար պետք է ծնվել Բրազիլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Պոտուգալիայում, Արգենտինայում և այսպես շարունակ, սիրված և ճանաչված ֆուտբոլիստ կարող է դառնալ նաև Բելգիայում, Խորվաթիայում, Ուելսում և ինչու չէ նաև Հայաստանում ծնված ֆուտբոլիստը. Մխիթարյանի ականջը կանչի: Այո, ես կարծում եմ ֆուտբոլիստ ծնվում են, չեն դառնում, ուղղակի ոմանք բացահայտում են իրենց մեջ այդ տաղանդը, ոմանք ոչ:
Ազարի պահով մի բանի համար եմ ափսոսում. շատ դժվար կլինի Բելգիայի հավաքականին հաղթել այս մրցարշարում, իսկ Ազարը հաստատ արժանի է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Իմիջայլոց Բելգիա-Հունգարիա հանդիպման լավցագույն խաղացող է ճանաչվել հենց Էդեն Ազարը:

 

Աշոտ Եսայան