Այս լուսանկարին երկար բարակ նայելուց հետո երկու միտք առաջացավ մոտս։
Սևը ողջ աշխարհում ընդունված է որպես վշտի ու սուգի գույն։
Առաջարկում եմ մի փոքրիկ հեղափոխություն Հայոց Առաքելական եկեղեցու կանոնակարգում։
Այսուհետև մեր կրոնի բոլոր ծառաները պիտի հագնեն սպիտակ գույնի հագուստ որոշ վառ գույների փոքր նախշազարդումներով։ Համարյա ինչպես Կաթոլիկ եկեղեցու սպասավորներն են։

 


Այս բարենորոգումը կթարմացնի մեր եկեղեցու արդեն գորշ ու միապաղաղ առօրյան և մեր մարդը նայելով մեր կրնավորին մահվան ու վշտի ասոցացիա չի զգա իր մտքում։
Հերիք եղաքվ բոլ եղավ սուգ ու շիվան անենք։
Երկրորդ միտքս էլ աննշան մի բանր էր։ Գարոյի աղավնին իր նման ճարպիկ է, մՄի երկու մետրով առաջ ընկավ Պապի աղավնուց։

 

Համլետ Աբրահամյան