Տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Թուրքիայի միջերկրածովյան հայտնի Անթալիա նահագի բազմաթիվ քաղաքներից: Մասնավորապես տարահանվել է Ադրասան քաղաքի բնակչությունը: Տարահանվել են նաև Օլիմպոս հնավայրի զբոսաշրջիկները և այդ տարածքը սպասարկող անձնակազմը: Հունիսի 24-ից Քումլուջա քաղաքում բռնկված անտառային հրդեհները այսօր արդեն ընդգրկել են ծովափնյա համարյա բոլոր բնակավայրերը:
Ուղղաթիռները և ինքնաթիռները չեն կարողանում տեղայնացնել կրակը, քանի որ քամին այն անընդհատ տանում է տարբեր ուղղություններով:
«Հրդեհը տարածվում է շատ արագ: Մենք չենք կարող կանխատեսել, թե որ ուղղությամբ կարող է գնալ կրակը, քանի որ քամին անընդհատ փոխում է իր ուղղությունը: Ահա թե ինչու մենք էվակուացնում ենք Օլիմպոսի և այլ քաղաքների բնակչությանը », - ասել է Անթալիայի նահանգապետ Փոլաթ Կարան: Նա նաև կոչ է արել քաղաքացիներին համագործակցել և մասնակից լինել կրակի տեղայնացման գործում հրշեջ ծառայությունների և զինվորների հետ , ովքեր ևս այսօր ընդգրկվել են հրդեհների մարման աշխատանքներին:
Նահանգապետը ասել է նաև, որ դեռևս վաղ է խոսել վնասների մասին, բայց դրանք շատ մեծ ծավալների են:
Կիլիկիա Հայաստան