Գյումրին այսօր ցնծում էր. օրհնված էր ամեն մի քար, շենք, թուփ, օրհնյալ էին մարդիկ ու երջանիկ, մի պահ մոռացվել էր ցավն ու անարդարությունը, Գյումրին վերադարձրեց իր Գույնը՝ լի սիրով, քնքշությամբ ու Հավատով։ Աստծո սիրո և դատաստանի առաջ բոլորս ենք հավասար...
անմոռանալի է Պապ Ֆրանցիսկոսի այցը, նրա խոնարհությունն ու Քրիստոնավայել օրինակը։ Օրհնվեն բոլորը, ովքեր մեզ պարգևեցին էս Պահը, որն ուզում ես փակել մեջդ, ու պահել ընդմիշտ։ Օրհնյալ լինի Հայաստանը՝ իր մոլորյալ թե հավատավոր որդիներով։
Նազենի Հովհաննիսյան