Խաղաղություն մեր Երկրին ու աշխարհին։ Եվս մեկ կարևորագույն իրադարձության ականատեսն ենք, հայի կյանքի պես վայրիվերումներով է մեր ընթացքը, բայց Աստծո օրհնությամբ ամեն բան պիտի շտկվի, հաստատվի, զարգանա։ Գյումրին այսօր մեծ սրտի պես հավաքել է հավատավորներին իր հարկի տակ, հավաքենք Լույսն ու այսուհետ սիրո, հաջողության ու միասնության ճանապարհով ընթանանք։

 

Ֆրանցիսկոս Պապն իրենով փոխում է նաև մեր պատմական ընթացքը՝ լինելով խոնարհության ու իրական քրիստոնյայի օրինակ, ու դառնալով խաղաղության խորհրդանիշ։ Օրհնվի և ընդունելի լինի նրա ուխտը։
Աստված օրհնի ու զորավիգ լինի բոլորիս:

 

Նազենի Հովհաննիսյան