Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի տված տեղեկությունները, կրկնում եմ, գոյություն ունեն անկախ նրանից՝ նա դրանք պնդում է, թե ոչ:
Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, քանզի սրա համար լիուլի փաստեր տվել է պարոն Իսրայելյանը:
Ինչ վերաբերվում է Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին, հիմա նա ինքը իր դեմ է ցուցմունք տալիս:
Կարծում եմ՝ նրան խաբելով տանում են մի ճանապարհով, որը հնարավորություն կտա իր վրա դնել սուտ մատնության մեղադրանք, եւ մի հինգ տարով ուղարկել համապատասխան վայրեր:
Գոնե մեկը պետք է Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին պետք է հուշի այս հեռանկարի մասին:
Նիկոլ Փաշինյան