Հռոմի պապի այցը Հայաստան երևի թե մարդկանց ավելի շատ ստիպեց մտածել հոգևորի և աստծո մասին, քան մեր եկեղեցին անկախությունից ի վեր։
Պապի ապրելակերպն ու կենցաղավարությունը ցույց են տալիս, որ մարդն ինքն իրենով է ապացուցում, որ նյութին գերի չպետք է դառնալ։

 


Մեր հոգևոր վերնախավն էլ նույն միս ու արյունից է ինչ Ֆրանցիսկոսը, սակայն վերջինս ավելի մոտ է կանգնած հոգևորին, նա չունի հարուստ սանիկներ, չունի բիզնեսներ։
Ֆրանցիսկոսը գիտի ինչպես տարածել հոգևորը և մարդկանց հասկացնել, որ նյութին գերի չպետք է լինել և դա անում է սկսելով իրենից՝ վարելով հովվապետին բնորոշ կենցաղ։

 


Հայ առաքելական եկեղեցու վերնախավը, երբ շրջում է ներկայացուցչական դասի լյուքս մեքենաներով (ամենապրիմիտիվ օրինակը), իսկ հետո փորձում է աստծո խոսքը փոխանցել ժողովրդին, մեղմ ասած հավատ չի ներշնչում և ասֆալտ փռել խոստացող դեպուտատից չի տարբերվում։

 

Գրիշա Աղաջանյան