Շենքեր գրավելը բռնի հեղաշրջման փորձ է, և ես չեմ կարծում, որ Սեֆիլյանն այնքան խելք չունի, որ որոշի Հ1 կամ այլ օբյեկտ գրավել: Հեղափոխության հաղթանակի համար փոստ ու հեռագրատուն և կամ հեռուստատեսություն գրավելը մնաց 20-րդ դարում, և չեմ կարծում, թե դա Սեֆիլյանը չի հասկանում: Չեմ կարծում նաև, թե դա չի հասկանում նաև Սարգսյանը, բայց այդ ամենն ուղղված է շարքային հայաստանցու ուղեղի լվացմանը:
Ուղղակի ողջ խնդիրն այն է, որ հանրության շրջանում Սերժի և նրա իշխանության նկատմամբ ատելությունն այնքան խորն է, որ նույնիսկ հեռուստատեսություն գրավելը որպես գործուն քայլ «դիտարկող» շարքային հայաստանցին երկու ձեռքով կողմ «կքվեարկի» դրան: Իսկ դա նշանակում է, որ Սեֆիլյանին որպես ծայրահեղական ներկայացնելը ոչ միայն դուրս է առողջ տրամաբանությունից, այլև մեծ հաշվով ձեռնտու չէ հենց այդ սցենարի հեղինակներին:
Վախթանգ Սիրադեղյան