Ֆրանցիսկոս պապի սկզբունքայնությունն օրինակելի է միջազգային մասշտաբի տարբեր բնագավառների և տարբեր տրամաչափի շատ գործիչների համար:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հերթական անգամ ապացուցեց, որ պատմական իրողություն հանդիսացող մի ամբողջ ժողովրդի ազգային ողբերգությունը, որը նաև համամարդկային աղետ է, որևէ կերպ քաղաքական շահարկման թեմա դարձնելն անընդունելի է...
Նախորդ դարի սկզբին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը, նաև հերթական անգամ Հռոմի պապի կողմից, մեկ ձևակերպում ունի՝ Ցեղասպանություն, և այս իրողությունն անհերքելի է...
Արմեն Պետրոսյան