Ռուսաստանում, ըստ վերջին տվյալների բնակչության 41 տոկոսը ուղղափառ քրիստոնեա է, Ռուսիո Ուղղափառ եկեղեցու հետեւորդ, եւս 4,1 տոկոսը իրեն համարում է քրիստոնեա՝ առանց քրիստոնեության ուղղվածություն նշելու, եւս 1,5 տոկոսը իրեն համարում է ուղղափառ քրիստոնեա, բայց մերժում է Ռուսիո Ուղղափառ եկեղեցին, եւս 0,2 տոկոսը բողոքական քրիստոնեաներ են/լյութերական, բապտիստ, եւ այլն/ եւ վերջապես եւս 0,1 տոկոսը կաթոլիկներ են: Ստացվում է, որ Ռուսաստանի այսօրվա բնակչության 45,9 տոկոսը իրեն համարում է քրիստոնեա, ու, եթե անգամ նրանց գումարենք հուդդայականություն դավանող ՌԴ ընդհանուր քաղաքացիների 0,1 տոկոսը, ու ստանանք 46 տոկոս՝ ընդհանուրից, ապա միեւնույն է այսօրվա Ռուսաստանը քրիստոնեա, առավել եւս ուղղափառ պետություն չէ:

 


Բայց դա հեչ, նույն Ռուսաստանում այսօր Պուտինի վարկանիշը հասնում է 74 տոկոսի: Այսինքն Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը սատարում եւ հավատում է Պուտինին, բայց դա հեչ. Ռուսաստանում Պուտինին ավելի շատ մարդ է հավատում, քան Քրիստոսին:

 

Հովիկ Աֆյան