Միացյալ Թագավորության կազմում գտնվող երկրները առանձին պետություն չեն, նույնիսկ իրենք չեն ուզում անկախ լինել, ինչպես Շոտլանդական չհաջողված հանրաքվեն ցույց տվեց 2014թ.-ին: Անգլիան բոլորին կտրտել ու կպցել է իրեն: Այդ տարածքները միասին մի վարչապետ ու թագուհի ունեն, այսինքն նույն սահմանադրական միապետությունն է:

 


Այս վերջին օրերին Եվրոպան ապրում է իր ամենալարված շրջանը: Լարվածությունը պայմանականորեն բաժանենք երկու մասի, որից առաջինը քաղաքական է, կապված Մեծ Բրիտանիայի ԵՄ-ն լքելու նախնական արդյունքների հետ, իսկ երկրորդը ֆուտբոլն է: Ֆուտբոլը վաղուց միայն սպորտաձև չէ, այն բացի սպորտից նաև բիզնես է, կարելի է ասել սկզբում բիզնես է հետո նոր սպորտաձև:

 


Բայց մի շատ կարևոր հանգամանք կա, որին պետք է ուշադրություն դարձնել: Այդ նույն Եվրոպան, որ իր չանանիշներով քարկոծում էր Եվրատեսիլի հայազգի երգչուհուն Արցախի դրոշը պարզելու համար, այսօր թույլատրել է, որ Միացյալ Թագավորության կազմում գտնվող տարածքները, օրինակ Հյուսիսային Իռլանդիան կամ Ուելսը, իրենց առանձին դրոշով և առանձին ֆուտբոլային ակումբով մասնակցեն Եվրո-2016-ին:

 


Բա հարց չի՞ առաջանում, որ այդ տարածքները որպես առանձին պետություններ տարբեր ժամանակներից դե յուրե չկան, այլ կա Միացյալ Թագավորության կազմում մի որևէ մարզի կարգավիճակով, այդ ինչպես է ստացվում, թե՞ ազգերի ինքնորոշումը գերակա սկզբունք է:
Որ հաջորդ որևէ առաջնությանը մենք' հայերս, մասնակցենք երկու թիմով, Հայաստանի և Արցախի հավաքականներով, ի՞նչ կլինի:


Թե՞ եվրապացիները իրենց ընդգծված երկակի ստանդարտներով վայնասուն կբարձրացնեն ու կքաղաքականացնեն սպորտը:

 

Արմեն Գրիգորյան