Թուրքիա այցելող ռուս և գերմանացի զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով, Թուրքիան 8-12 մլրդ դոլարի վնաս կկրի։ Այս թիվը աննախադեպ է և մի քանի անգամ գերազանցում է թուրքիայի կանխատեսումները։

 

Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է մոտ 99 %-ով(318 հազար զբոսաշրջիկի փոխարեն, այս տարի ընդամենը 3500 զբոսաշրջիկ), իսկ գերմաննիայի զբոսաշրջիկների թիվը՝ ովքեր իրենց զբոշարջիկների քանակավ գերազանցում են ռուս զբոսաշրջիկներին, 45%-ով։

 

Զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման հետևանքով 80-100 հազար մարդ դարձել է գործազուրկ։ Զբոսաշրջային այլ ենթակառուցվածքներում խնդիրը ավելի խորն է։ Թուրքիայի իշխանոյթյունները սա համարում են խոշոր հարված իրենց տնտեսությանը՝ ՌԴ-ի և Գերմանիյի կողմից։

 

Գևորգ Մանուկյան