Ի՛նչ խոսք, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը մեր երկիր կարևորագույն ու պատմական նշանակություն ունի մեզ համար...


Այն խոսում է մեր ժողովրդի ու մեր պատմության նկատմամբ Կաթոլիկ եկեղեցու ու նրա առաջնորդի ընդգծված դրական վերաբերմունքի մասին...


Հռոմի պապի ելույթի բովանդակությունը հնարավորություն է տալիս եզրահանգելու, թե ինչպիսի պատկերացում կա մեր հայրենիքի, մեր ժողովրդի, և առհասարակ մեր պատմություն մասին...
Կարծում եմ, որ երբևե մեր ժողովրդին տրված լավագույն բնորոշումներից մեկն ամփոփված է այդ ելույթում...


Անկեղծ ասած, Պապի կողմից տրված գնահատականներն ու բնորոշումները հպարտության զգացողություն են առաջացնում...


Շնորհակալությո՛ւն, Սրբազան Քահանայապետ...

 

Նորայր Նորիկյան