Թուրքիայի Իզմիր նահանգի Բայինդիր քաղաքում անցած գիշեր ոստիկանության և ժանդարմերայի շենքերի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ: Սակայն հրթիռները չեն հասել իրենց նշանակետին և ընկել են ոստիկանության և ժանդարմերայի շենքերից քիչ հեռու: Վնասվել է քաղաաքային հիվանդանոցի տանիքը, կոտրվել են հիվանդանոցի պատուհանների ապակիները, վնասվել է ոստիկանության շտաբի շենքի տանիքը, կոտրվել են պատուհանների ապակիները:

 

Իզմիրի նահանգային ժանդարմերան, ոստիկանությունը և թուրքական ռազմական օդուժը համատեղ սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել , հայտնաբերելու համար հարձակում իրականացնողներին: Նշեմ, որ հունիսի 22-ին Իզմիրի մեկ այլ քաղաքում ՝ Քեմալփաշայում, նույնպես հարձակում է եղել ժանդարմերայի շենքի վրա, որի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել երեք ժանդարմերա:


Երկու հարձակումներն էլ իրականացրել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները:

 

 

Կիլիկիա Հայաստան