Ադրբեջանական լրատվական կայքերը գրել են, թե ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի Դաշնության արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը կմեկնի Արցախ՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին, որտեղ սակայն, խոշորացույցով էլ նման միտք չես գտնի։


Իրականում, այսօր Շտայնմայերը հանդիպում է ունցել Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ԼՂ հարցը: Հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ԵԱՀԿ նախագահի այց մեր տարածաշրջան՝ առանձ Արցախի մասին հիշատակելու:


Հետևություն. կա'մ Ադրբեջանում տարածաշրջանն ասոցացվում է Արցախի հետ, կա'մ միջազգային հարթակներում քննարկումներին հետևելիս ադրբեջանցիները «Ղարաբաղ» բառից հետո ուղեղի մթագնում են ապրում՝ կորցնելով լսածի շարունակությունն ընկալելու կարողությունը, կա'մ մեր հարևաններն իրոք շատ են սիրում «փուչիկներ»...

 

Աշոտ Մովսիսյան