Մարտական հերթապահության մեկնող ցանկացած ստորաբաժանում իր առջև դրված խնդիրը կատարում է լիարժեք, այս վերջին դեպքերից երևի թե հակառակորդն էլ հասկացավ, որ թեկուզև հանկարծակի հարձակման դեպքում էլ մեր զինվորները խրոխտ կանգնած են սահմանի ողջ երկայնքով և հսկում են սահմանը աչալրջորեն և ոչ մի թիզ հող չունեն ընկրկելու և նահանջելու միտում; Մեր 104 զոհված զինծառայողները իրենց արյան գնով պահպանեցին և պաշտպանեցին հայրենիքը նրանց գործն շարունակելի է , իսկ սխրանքը անմահ, ես վստահ եմ որ ցանկացած հայ երիտասարդ նույն կերպ կվարվեր և կաներ, ինչը կատարեցին մեր զոհված զինծառայողները:

 

Մեր զոհված զինծառայողների ընտանիքները ունեն օգնության և աջակցության կարիք , մասնակից լինենք նրանց օգնելուն և նրանց գործը շարունակելուն , կան ընտանիքներ, որոնց մինուճար զավակն է զոհվել, չենք մոռանում այդ փաստը , կարելի է ասել, որ հենց իրենց կերակրող ձեռքը այլևս չկա,;Չենք մոռանում նաև վիրավոր զինծառայողներին հաճախակի այցերը հոսպիտալ կաջակցեն և կքաջալերեն մեր զինվորներին , նրանց հետ խոսելը , շփվելը անհրաժեշտաբար է , նույնը կարող եմ ասեձլ զորամասեր հաճախակի այցելելու մասին , խոսելով զինվորների հետ , ծանոթանալով խնդիրներին, ինչու չէ նաև աջակցություն ցուցաբերելով , մենք կօգնեք, որպեսզի բանակը ավելի հզորանա և դառնա անհաղթահարելի; Չպետք է մոռանալ հակառակորդ ասվածի մասին մեր առջև կանգնած է անհասկացող թշնամին , որի ուժը կայանում է քանակի այլ ոչ թե որակի մեջ:

 

Ամեն անգամ մարտական հերթապահություն մեկնող ցանկացած զինվոր ավելի լավ է գիտակցում թե ով է հակառակորդը և ով է թշնամին, մենք թշնամիներ չունենք մեր մեջ փնտրելու մենք ունենք թշնամի , որը հենց մեր առջև է կանգնած:

 

Մանուկ Սահակյան