Ինչպես գիտենք, արտերկրից եկող վարկային միջոցները «հանգրվանում են» ծրագրերի իրականացման գրասենյակներում: Նման կառույցները առհասարակ համարվում են ամենառիսկայիններից և գումարների հոսքը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ:
Այդ առումով մեծ թափ է առել հակակոռուպցիոն գործընթացը և ինչպես տեսնում ենք, նշանակետում են հայտնվել նաև ԾԻԳ-երը:
Գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ աշխատանքին ազատվել են ԿԳ-ի և Բնապահպանության նախարարությունների Ծիգերի տնօրենները:
Դժվար է ասել, թե որն է իրենց ազատելու պատճառը, սակայն հաշվի առնելով վերջերս տեղի ունեցող կադրային փոփոխությունների գործընթացը, կարելի է որոշ չափով պատկերացում կազմել հնարավոր փոփոխությունների մասին:
Ինչպես նշվեց, սրանք բավականին ռիսկային ոլորտներ են և իհարկե ունեն լուրջ վերահսկողության կարիք:
Նարեկ Սարգսյան