Կարծում եմ, որ Պետերբուրգում կայացած Պուտին, Ալիև, Սարգսյան հանդիպմանը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ խոսակցություն անգամ չի եղել: Վստահ եմ, որ խոսել է Պուտինը, իսկ Ալիևն ու Սարգսյանը միայն համաձայնվել են:

 

-Ռեբյատա,-ասել է նա,- դուք գիտեք, թե ձեզ որքան եմ հարգում… Ինչ էլ որ դուք արել եք ձեր երկրների ներսում, ամեն տեսակ խախտումներով նախագահներ եք կարգվել, ձեր ժողովրդներին եք թալանել, ամեն տեսակ ընտրություն-չընտրություններ եք կազմակերպել, թե այլ բաներ (մեր մեջ ասած, Մենք էլ մի բարի պտուղը չենք {հա, հա, հա,-բոլորը ծիծաղում են}), Ես, իսկ Ես ասելով ի նկատի ունեմ, որ ռուսաստանն էլ հետս ա, միշտ չտեսնելու ենք տվել ամեն բացասականը և ողջունել ու հարգել ենք ձեր որոշումներն ու բոլոր գործողությունները: Ես միշտ անձամբ նեցուկ եմ եղել և՛ Ձեզ, Սերժ Ազատիչ, և՛ Ձեզ, հարգելի Իլհամ Գեյդարիչ:

 


- Թ՞ե այդպես չէ,-հարցրել է նա:
-Այդպես է, այդպես է, -պատասխանել են նրանք:
-Հավանաբար տեղյակ եք,-շարունակել է Պուտինը,- որ սեպտեմբերի 18-ին ռուսաստանում պարլամենտական ընտրություններ են նշանակված, և դուք իմ թշնամիների ջրաղացին ջուր լցրած կլինեք, եթե մինչև այդ օրը ձեր սահմաններին ինչ-ինչ խժդժություններ, էլ չեմ ասում ռազմական գործողություններ ձեռնարկեք: Դուք շատ լավ գիտեք, որ Իմ, կարծում եմ, նաև ձեր տանձին էլ չի, թե ձեր ժողովուրդները իրար ոնց են մորթում ու մինչև երբ են մորթելու... Բայց ասել եմ ու կասեմ, որ բոլոր գործողությունները պիտի Ինձ հետ համաձայնեցված լինեն:

Ես պահանջում եմ, որ այս ամիսներին, ասենք մինչև սեպտեմբերի վերջը, երկուսդ էլ ձեզ պահեք հաշտ ու

խաղաղ, ինչպես ասում են ՛՛тише воды, ниже травы՛՛ և Աստված մի արասցե ձեր կողմերից մի ծպտուն լսեմ… Խնդրում եմ, հասկացեք. Ինձ դա պետք չէ…
-Համաձա՞յն եք առաջարկիս, - Հարցրել է նա:
-Այո, այո, այո,- պատասխանել են նրանք:

 

-Դե, որ համաձայն եք, (այսինքն ինչ …. պտի ուտեիք, որ չհամաձայնվեիք,-մտքում մտածել է Պուտինը) հիմա դուրս եք գալիս, ու ի նշան համաձայնության, իրար ձեռք եք սեղմում ու սուս ու փուս հեռանում, ամեն մեկդ ձեր հանդրապետությունները…
- Ու մինչև հոկտեմբեր ձեն չլսեմ...

 

Արտաշես Փափազյան