Նրանք, ովքեր շարունակում են համառել, թե քրիստոնեական կրոնի հետևանքով է Հայ ազգի բոլոր դժբախտությունները, պարզապես պետք է հասկանան, որ Հայերը երբեք չեն հետևել և չեն էլ ձգտել հետևել քրիստոնեական պատգամներին, ուրեմն նման մոտեցումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Վերջապես, Գարեգին Նժդեհը, Գուրգեն Տեր-Մովսիսյանը, Դրաստամատ Կանայանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և հարյուրավոր քաջ հայորդիներ եղել են քրիստոնյաներ․․․ Գարեգին Նժդեհի զինվորները նույնպես եղել են քրիստոնյաներ, բայց այդ հանգամանքը ամենևին չխանգարեց նրանց անել անհնարին թվացող մի բան՝ ազատագրել Զանգեզուրը․․․

 

Իսկ ճշմարտությունը միակն է․ հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են Հայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների, որը նրանց գրեթե միշտ հաջողղվել է։ Նույն բանը կատարվել և կատարվում է այսօր․ այդ նույն երկրների գաղտնի ծառայությունների ջանքերով ու ֆինանսավորմամբ ամեն ինչ արվել և արվում թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ․․․ ԵՎ այս ծրագիրը հաջողվել և հաջողվում է իրականացնել մեր երկրում, որովհետև Հայ հասարակական միջավայրը զանազան պատճառներով երբեք չի նպաստել ազնիվ, համեստ ու ձիրքաշատ մարդկանց առաջընթացին, հակառակը՝ ամեն ինչ արել է խեղդելու, փոշիացնելու այդ տաղանդաշատ մարդկանց՝ պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները․․․

 

Արմեն Հարությունյան