Ռուս արևելագետ Եվգենի Ստանովսկին հայտնվել է Ադրբեջանի «Սև» ցուցակում: Այսինքն Ստանովսկին չի կարող այսուհետ այցելել Ադրբեջանի հանրապետություն, քանի որ մեկ շաբաթ առաջ այցելել է Արցախ և հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ:
Փաստորեն Ադրբեջանը բացի սև խավիարից ու սև նավթից ունի նաև սև ցուցակ: Լիարջեք երջանիկ լիենելու համար նրանց պակասում է միայն սև ղեկավարը: Չնայած ներկայիս ղեկավարը հեգեպես սև է:
Ադրբեջանի սև ցուցակի իմաստը երևի միայն Իլհամ Ալիևը կհասկանա, երևի ինքն իրեն ներշնչել է , որ Ֆրանսիայի նախագահն է ու մարդիկ հերթ են կանգնել այդ երկիր այցելելու համար:
Բոլոր նրանց , ովքեր այցելում են Արցախ ընկնում են այդ սև ցուցակ կոչվածի մեջ: Բայց այդ ցուցակը այդքան էլ արդար չի կազմվում: Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում , ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այցելել է Արցախ , հետո գնացել է Բաքու: Դե, եթե տենց ցուցակ պահող եք Պոպովին էլ մի թողեք մտնի Ադրբեջան: Ու կապ չունի , որ Պոպովը աշխատանքային այցով է ժամանել Արցախ, Ստանովսկին էլ է աշխատանքային այցով ժամանել , ու էլի լիքը մարդիկ կան , որ աշխատանքային այցով են ժամանել , բայց ընկել են Իլհամի սև ցուցակում:
Աշոտ Ասատրյան