Պետերբուրգյան հանդիպումից հետո պատերազմ կանխատեսելը դա նույնն է ինչ սովորական մի օր ենթադրել, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու։
Այդ հանդիպման ժամանակ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, որ պատերազմի վերսկսման վտանգների մասին սկսել են այսքան խոսել։ Նույն կանխատեսումը կարելի էր և անել հանդիպումից առաջ։ Պատերազմի վտանգ միշտ էլ կա, քանի դեռ չկա խաղաղության մասին ստորագրված պայմանագիր։

 


Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հովանու ներքո ցույց տվեցին, որ առանց Մինսկի խմբի ֆորմատով հանդիպումների՝ լուրջ կամ ինչ որ հաջողություն գրանցել համանախագահ երկրների ղեկավարներից միայն մեկի հետ հանդիպման ընթացքում գործնականում շատ դժվար է, եթե ոչ անհնար։

 


Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում օրինակ ձեռք բերվեց հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածություն։
Երկկողմ բանակցությունների պատմության մեջ առհասարակ որևէ լուրջ պայմանավորվածություն լավ կամ վատ էական չէ, ձեռք է բերվել մեծամասամբ Մինսկի խմբի ամբողջ ֆորմատի մասնակցության շրջանակներում։

 

Գրիշա Աղաջանյան