Ես չեմ կարծում, որ Ժիրայր Սեֆիլյանը ապօրինի զենք ուներ, քանի որ կարծում եմ, որ զենքը նրա ձեռքին ապօրինի չի կարող լինել: Ես չեմ կարծում, որ նա գնալու էր ու հողերը հետ էր բերելու, քանի որ կարծքում եմ, որ եթե գնալու լիներ հողերը հետ բերելու կգնար ու չէր թողնի, որ էտ հողերը տայինք: Ես չեմ կարծում, որ Սեֆիլյանը այդ զենքով փիս-փիս բաներ էր անելու, սա ուղղակի չեմ կարծում: Եւ կարծում եմ, որ Սեֆիլյանն ավելի շատ ազատության մեջ է պետք, քան այնտեղ, որտեղ հայտնվել է, համենայն դեպս, չեմ կարծում, որ եկել է Սեֆիլյանի՝ նոթեր գրելու ժամանակը, որոնց հիման վրա տարիներ անց կուսակցություն պետք է բացվի՝ ի զարմանս Ռուսաստանի:
Ու չնայած ազատությունը Սեֆիլյանն անվանում է ռեժիմ, որն իրականում բանտերում է լինում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա չպետք է լինի բանտում, քանի որ չի կարելի փակել նրան, ով չի ցանկանում հող տալ...
Հովիկ Աֆյան