#Ազատություն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին.
Երբ Ադրբեջանի հանրապետությունը մի քանի կիլոմետր այն կողմ զորավարժություն է անցկացնում, մենք չպետք է մեզ թույլ տանք ձերբակալել մի մարդու , ում գումարտակը ժամանակին ահ ու սարսափի մեջ է պահել նույն այդ զորավարժություն անող բանակին: Անկախ Սեֆիլյանի քաղաքական գործունեությունից նրան այս պահին ձերբակալելը ամենասխալ որոշումն էր:
Սեֆիլյանին չեմ նայում , որպես քաղաքականությամբ զբաղվող հերթական մեկին, Սեֆիլյանին ընդունում եմ , որպես Շուշիի ազատագրման մասնակից , Սեֆիլյանին ընդունում եմ , որպես Դուշման Վարդանի զինակից:
Չեմ հոգնի ու միշտ կկրկնեմ ՝ Ժիրայր Սեֆիլյանը այն զինվորն է , որի մասին երազում էր թշնամու բանակի հրամանատարությունը, նրա գլխի համար հազարավոր դոլլարներ էին խոստանում:
Չեմ խորացել , թե ինչի համար են ձերբակալել , չեմ ուզում խորանամ , ուղղակի հիմա դրա ժամանակը չէր: #ԷսօրԷդՕրըՉի
Աշոտ Ասատրյան