Համաձայն եմ այն մտքի հետ, որ Հռոմի Պապը աշխարհի ողջ քրիստոնեական համայնքի համար Հայաստանը դարձնում է ուխտատեղի։ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը աննախադեպ է և՜ հոգևոր, և՜ քաղաքական, և՜ աշխարհաքաղաքական տեսանկյունից։

 


Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը աշխարհին հնչեցրեց, որ լինելու է մի երկրում, որի ժողովուրդը առաջինն էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը։ Նրա այս այցելությունը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մատուցած նրա պատարագը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։

 


Եկե՜ք ամեն ինչ անենք, որպեսզի արժանի լինենք այս լուսավոր խորհրդին։

 

Կարեն Ավագյան