Գյուղատնտեսական ոլորտում առկա ներդրումները տարեցտարի ընդլայնվում են: Խոսքը գնում է ոչ միայն տեղական, այլ նաև արտաքին ֆինանսական հոսքերի մասին:
ՀԲ-ի հետ համագործակցության արդյունքում, օրերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է անասնաբուժական սպասարկման կենտրոն:
Առհասարակ անասնաբուժության զարգացման ուղղությամբ տարվում են շատ լուրջ աշխատանքներ: Դրա վառ ապացույցն է այն, որ բարեփոխման ծրագրի մեջ ընդգրկվել են ավելի քան
25 համայնք:
Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հեռագնա արոտների ջրարբիացման ուղղությամբ, ստեղծվել
են 25 կոոպերատիվներ, որոնք վերազինվել են նոր գյուղտեխնիկայով, այդ թվում' շուրջ 21 անիվավոր
տրակտորներով:
Սպասվում է, որ մինչև 2019 թվականը, կընդգրկվի ևս 100 համայնք: Ծրագրի իրականացման արդյունքում մեր երկրի լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, և գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար:
Տիգրանուհի Դավթյան