Չնայած հունիսի 20-ին, բայց 1974 թվականի, Թուրքիան հարձակվեց Կիպրոսի վրա, ինչի արդյունքում էլ կղզու հյուսիսում ձեւավորեց Կիպրոսի թուրքական՝ այսպես կոչված Հանրապետությունը, ու չնայած նույն հունիսի 20-ին, բայց այս տարվա, Պետերբուրգում նախատեսվում է Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումն՝ առանց ԵԱՀԿ-ի մասնակցության, բայց այս տարվա հունիսի 20-ին տեղի է ունենալու Ուելս-Ռուսաստան հանդիպումը, որը ճակատագրական է ռուսների համար:

 

Այնպես որ Պուտինն ամեն ինչ անելու է, որպեսզի արագացնի՝ ճամփի Սարգսյանին եւ Ալիեւին, որպեսզի ինքը հանգիստ նստի ֆուտբոլ նայելու: Լավ է, որ այդ խաղը 23-ին է սկսվում Երեւանի ժամանակով, Պետերբուրգի ժամանակով էլ՝ 22-ին, թե չէ, եթե շուտ սկսվեր ու ավարտվեր, Պուտինը սարքելու էր Ուելս ու մտցներ Ռուսաստանի կազմ. Ադրբեջանին, իհարկե, իսկ դուք ի՞նչ հասկացաք...

 

Հովիկ Աֆյան