Կարծում եմ' հասունացել է ժամանակը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը ' Հայրենիքի պաշտպանության և ազգապահպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գարեգին Տեր-Հարությունյանին հետմահու շնորհել <<Հայաստանի ազգային հերոս>> Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում:

 


Հ.Գ. Դրսից ոչ ոք մեր ազգին չի կարող սովորեցնել, թե ովքեր են իր ազգային հերոսները: Անկախ ամեն ինչից' մենք մեր հերոսներին լավ ենք ճանաչում: Նժդեհի հիշատակի առաջ մեր պարտքն է նրան պաշտոնապես ճանաչել որպես ազգային հերոս:
Այս հարցով պատրաստվում եմ նաև ստորագրահավաք նախաձեռնել:

 

Հայկ Արամյան