Հասկացանք, որ Վարդան Այվազյանը դիպլոմավորված գռուզչիկ է, բայց ի՞նչ անպայման է ԱԺ ամեն նիստին ապացուցել գռուզչիկի մակարդակը։ Մեկ էնֆիաջյանի հետ են իրար տալիս ու ինչեր ասես ասում իրար, հիմա էլ Բագրատյանի հետ էր հայ-հայ ա ծեծկռտուքի հասցնում հարցը։
Նորություն չէ, որ ԱԺ-ն վաղուց վեր է ածվել կլոունադայի ու խայտառակության ամբիոնի, բայց դե գոնե քուչի բեսեդկի պետք չի վերածել այն։ Լավ, Այվազյանին էլ մի կողմ, մարդու ուղեղն ու մակարդը որքան թույլ է տալիս, այդքան էլ իրեն պահում է, բայց էս ինչ համատարած լկտիություն և թողատվություն է։ Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, ապա կտեսնեք, որ օրինակ Շարազանովը հրճվում է լեզվակռվի ժամանակ ու միջամտում է միայն այն ժամանակ, երբ արդեն իրական վտանգ կար, որ բանը կհասնի ծեծուջարդի։ Միջամտելն էլ ո՞նց․․․ նույն քուչի բեսեդկի մակարդակին հավատարիմ մնալով՝ տեղից գոռում է․ «Արա Վարդան, հետ արի, ամոթ ա»։
Ու վստահ եմ, որ այդ պահին նման հրճվող դեմքերը ԱԺ-ում քիչ չէին։ Չէ, Վանոյին շատ բանի համար կարելի է ատել, բայց իր «գյադեքի ժամանակները» եզրույթի համար մենակ, արդեն արժանի է պատմության մեջ մնալու համար։ Որովհետև այն, ինչին մենք ականատես ենք լինում ԱԺ-ում հատկապես վերջին օրերին, ոչ այլ ինչ է, քան գյադայության հրավառություն։
Արման Աբրահամյան