Ակնհայտ է, որ անօդաչու սարքերի վնասազերծման համար նախատեսված տեխնիկան, այսօր խիստ արդիական է մեր երկրի համար:
Օրերս լրատվական կայքերի ուշադրության կենտրոնում հայտնվեց «Քվանտ» վարժարանի սան 15-ամյա Սպարտակ Աղաբաբյանի 1-2 ամսում պատրաստած սարքը: Վերջինս ազդում է հեռուստացույցերի, ռադիոյի աշխատանքների վրա, ինչպես նաև որոշ ռադիոալիքներում աղմուկ է առաջացնում: Սպարտակը չբավարարվելով ստացած արդյունքով՝ ծրագրում է սրանով անօդաչու թռչող սարքերի մեջ խափանում առաջացնել:
Ճիշտ է՝ վերը նշված սարքերից աշխարհում շատ կան, սակայն, Սպարտակի պնդմամբ, առաջին անգամ է, որ այն կարելի է կապել touch screen-ի, ռադիոյի և հեռուստացույցի հետ:
Մարինա Ներսեսյան